Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐՔԻ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

04.10.2016

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐՔԻ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

Սույն թվականի սեպտեմբերի 7-ից 11-ը Մոսկվայում տեղի ունեցավ Գրքի     29-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը` «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցում էին նաև հրատարակիչներ` «Արևիկ» ՓԲԸ, «Նահապետ» ՍՊԸ, «Ջի Էս Էմ ստուդիա» ՍՊԸ և «Բուկինիստ» ՍՊԸ:

Ցուցահանդեսին ներկայացվել են պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների կողմից հրատարակված գրականություն: Մեր տաղավարում ցուցադրված էին հրատարակություններ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, ժամանակակից արձակ և պոեզիա, պատմական, թարգմանական գրականություն, ալբոմներ, ինչպես նաև մանկապատանեկան գրքեր:

         Սեպտեմբերի 10-ին տաղավարում տեղի ունեցավ երեք գրքի շնորհանդես.  

  1. Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը», որի ընթացքում ելույթ ունեցավ հեղինակը, ինչպես նաև ելույթ ունեցան հեղինակի սաները` բարձր գնահատելով նրա վաստակը կինոմատոգրաֆիայի ոլորտում,
  2. Վալերի Բրյուսովի կազմած անթոլոգիա «Հայ պոեզիան հին ժամանակներից մինչև մեր օրերը», ելույթ ունեցավ Աննա Չուլյանը:  Շնորհանդեսը ուղեկցվեց գրական ընթերցումներով:     
  3. Ալբոմ-կատալոգի «Հայաստանը ըստ Մանդելշտամի. Հայաստանի լուսանկարներ 1878-1920թթ. »: Շնորհանդեսը ուղեկցվեց գրական ընթերցումներով:    

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև 13 –րդ միջազգային «Գրքարվեստ»մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությանը, որտեղ ներկայացված անվանակարգերից Հայաստանն արժանացել է 10 դիպլոմի, այդ թվում` «Գրանպրի» նկարիչ Վան Խաչատուրի «Մովսես Խորենացի. Հայաստանի պատմություն» գրքի համար:

                   Տեղի են ունեցել հանդիպումներ հրատարակիչների, գրողների և ընթերցողների հետ:

         Բազմաթիվ հեռուստաընկերություններ, կայքեր լուսաբանել են հայկական տաղավարի աշխատանքները:

         Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 120 գիրք նվիրվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը: