Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

ԳՐՔԻ 23-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԻՆՍԿՈՒՄ

29.03.2016

ԳՐՔԻ 23-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԻՆՍԿՈՒՄ

Սույն թվականի փերվարի 9-14-ը Մինսկում տեղի ունեցավ գրքի 23-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Այս տարի Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:  Ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավար են այցելել Բելառուսիայի մշակույթի նախարար՝ Բորիս Սվեռլովը,  ինֆորմացիայի նախարար՝ Լիլիա Անանիչը և այլ պաշտոնյաներ:
Հայկական տաղավարում ելույթ ունցավ տեղի հայկական պարի <<Էրեբունի>> համույթը,  որից հետո տեղի ունեցավ Ա. Կառլյուկեվիչի հայերեն լեզվով հրատարակված՝ <<Սկյուռիկը գրում է շարադրություն>> գրքի շնորհանդեսը, որի շրջանակներում Ա. Կառլյուկեվիչը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Փետրվարի 13-ին բելառուսական տաղավարում կայացավ Է. Միլիտոնյանի բելառուսերեն հրատարակած գրքի շնորհանդսը:
Հայկական տաղավարին անդրադարձել են նաև տեղի հեռուստաընկերությունները, ռադիոն և մամուլը:
Ցուցահանդեսի ավարտից հետո պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը հանձնվեցին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: