Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Հայ-իրանական գրական կապեր

27.11.2015

Հայ-իրանական գրական կապեր

Հոկտեմբերի 30-ին Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ Թեհրանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով՝ «Պահանջատիրություն» խորագրով: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝  ՀԳՄ գործունեությունը, գրահրատարակչական ասպարեզը՝ ցեղասպանության թեմային առնչվելը ներկայացնելու առաքելությամբ:

 Տեղի է ունեցել հանդիպում Իրանի դրամատուրգների խորհրդի նախագահ Բեհզադ Սեդիղի հետ: Քննարկվել են երկու երկրների մշակութային համագործակցության խնդիրներ: Այս տարի հայ դրամատուրգներ են մեկնել Իրան, իսկ եկող տարի Հայաստան կգան 10 դրամատուրգ:

 Իրանի Մշակույթի կենտրոնի ղեկավար Ալիռեզա Ղազվեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում կենտտրոնի աշխատակիցների հետ: Ներկայացվել են գրահրատարակչական գործունեության համատեղ ծրագրեր: Առաջարկվել է Հայաստանում հրատարակել Իրանի դասական և ժամանակակից գրողների անթոլոգիա: Իսկ Էդ. Միլիտոնյանն առաջարկել է Իրանում  հրատարակել Պարսկաստանի մասին հայ դասական և ժամանակակից գրողների տպագրված լավագույն ստեղծագործությունները Մարտիրոս Սարյանի իրանյան թեմաներով արված նկարների ձևավորումամբ, ինչն ընդունվել է ջերմությամբ: