Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

11.09.2015

ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Սույն թվականի սեպտեմբերի 2-ից 6-ը Մոսկվայում տեղի է ունեցել Գրքի     28-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:

     Ցուցահանդեսին ներկայացվել են պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների կողմից հրատարակված գրականություն: Մեր տաղավարում ցուցադրված էին հրատարակություններ նվիրված Հայոց Ցեղասպանությանը, ժամանակակից արձակ և պոեզիա, պատմական, թարգմանական գրականություն, ալբոմներ, ինչպես նաև մանկապատանեկան գրքեր:

         Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օ. Եսայանը: Հայաստանը Մոսկվայի ցուցահանդեսին ներկայացել էր հատուկ հյուրի կարգավիճակով: Բացումից հետո Հայաստանի տաղավար այցելեցին ցուցահանդեսի կազմակերպիչները, պաշտոնատար հյուրեր ՌԴ–ի Պետ Դումայի նախագահ Ս. Նարիշկինի գլխավորությամբ:

         Սեպտեմբերի 5-ին կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների <<Հողը խոսում է>> ռուսերեն ժողովածուի շնորհանդես, որին ներկա էին` Մոսկվայի գրողների միության նախագահ Վ. Բայարինոնը և քարտուղար Ա. Օհանյանը:

         Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է <<Գրքարվեստ>> մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությանը, որտեղ ներկայացված անվանակարգերից Հայաստանը արժանացել է 10 դիպլոմի:

         Սեպտեմբերի 5-ին կայացավ Մոսկվայում Հայաստանի օրվան նվիրված համերգ` ազգային պարային համույթի մասնակցությամբ:

         Տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

         Բազմաթիվ հեռուստաընկերություններ, կայքեր ներկայացրել են հայկական տաղավարի աշխատանքը:

         Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 200 գիրք նվիրվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը: