Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Ցուցահանդես-տոնավաճառ

02.06.2015

Ցուցահանդես-տոնավաճառ

Սույն թվականի մայիսի 13-17-ը Լեհաստանի մայրաքաղքաք Վարշավայում տեղի է  ունեցել գրքի 6-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ:

            Ցուցահանդեսին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությանունը`  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը, <> ՊՈԱԿ-ի աշխատակիցներ`   Է. Հակոբյանը և Ա. Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսին ներկայացվել են պետական պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակիչների կողմից հրատարակված գրականություն: Մեր տաղավարում ցուցադրված էին գրքեր նվիրված Հայոց Ցեղասպանությանը, ժամանակակից արձակ և պոեզիա, պատմական, թարգմանական գրականություն, ալբոմներ,  ինչպես նաև մանկապատանեկան գրքեր:

Մայիսի 16-ին  կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել  հայերենից լեհերեն թարգմանված Դերենիկ Դեմիրճյանի, Սպեփան Լիսիցյանի, Վարուժան Ոսկանյանի գրքերի շնորհանդեսը,ինչպես նաև Մոնիկա Ագոպսովիչի և Կռզուսթոֆ Ստոպկայի  գրքերը նվիրված հայերին և Հայստանին: Շնորհանդեսին ներկա էին թարգամանիչ` Անդրեյ Պիսովիչը,  գրողներ` Մոնկիա Ագոպսովիչը, Կռզուսթոֆ Ստոպկան, ինչպես նաև Լեհաստանում Հայաստանի դեսպան Է. Ղազարյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը:

Տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Առաջիկա օրերին կպատրաստվի նաև 15 րոպեանոց ֆիլմ:

Ցուցահանդեսին ներկայացված գրքերը նվիրվել են Լեհաստանում  հայկական դպրոցներին: