Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

«Մետաքսե մեծ ճանապարհով» խորագրով գրքերի միջազգային ցուցահանդես

06.05.2015

«Մետաքսե մեծ ճանապարհով» խորագրով գրքերի միջազգային ցուցահանդես

Սույն թվականի ապրիլի 9-11-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի ունեցավ «Մետաքսե մեծ ճանապարհով» խորագրով գրքերի միջազգային ցուցահանդեսը: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ մակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈՍԿ-ը և «Զանգակ-97» հրատարակչությունը: Հայատանը ցուցահանդեսին ներկայացել էր ավելի քան 260 անուն գրքով:

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ սփյուռքահայ գրող Համաստեղի «Պատմվածքներ» ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը, որտեղ խոսք բացվեց նաև հայոց ցեղասպանության մասին:

Հայաստանի տաղավարը «լավագույն ձևավորում» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի: