Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Մենք և մեկ
100 տարի
Բովանդակությունը

Մենք և մեկ հարյուր տարի
«Մենք և մեկ հարյուր տարի» խորագրով այս պատկերագիրքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պատկերագիրքն արտացոլում է նախորդ դարի առաջին մեծագույն ոճրագործությունը վերապրած, իր ապագան ու ներկան կերտել շարունակող հայ ժողովրդի հավաքական կերպարը։ Ներկայացված են 1915 թվականից հետո ստեղծագործած հայ արվեստագետների ու մտավորականների դիմանկարներ։ Այս անհատները հաստատում են, որ քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ իրագործված ցեղասպանության դաժանագույն հարվածները կրած հայ ժողովուրդը չի ընկճվել, չի հուսահատվել, չի բարոյալքվել, այլ մաքառել, ոտքի է կանգնել ու շարունակել ստեղծագործել։

Մեծ Եղեռնից մազապուրծ հայ ժողովրդի զավակները հանգրվանել են աշխարհի տարբեր ծագերում, վերընձյուղվել ու ամենուր դրսևորել իրենց ստեղծագործ տաղանդը, դարձել աշխարհահռչակ ու անվանի։ Նրանք բազմաթիվ են, իսկ պատկերագրքի էջերը ՝ սահմանափակ։ Այդ պատճառով օգտագործել ենք խորհրդանշական հարյուր թիվը և ընտրել մշակույթի հանճարեղ ու տաղանդավոր հարյուր գործիչների, որոնց տարբեր ժամանակներում պատկերել են նույնքան տաղանդավոր նկարիչներ։ Յուրաքանչյուր արվեստագետի դիմանկարին համադրել ենք նրա աֆորիզմ դարձած այն միտքը, որը լավագույնս է բնորոշում տվյալ անհատին ու նրա ստեղծած արվեստը։

Վստահ ենք, որ այս պատկերագիրքը ոչ միայն օգտակար կլինի, այլ նաև գեղագիտական հաճույք կպատճառի ընթերցողին։ Նաև լիահույս ենք, որ այն շարունակություն կունենա, քանի որ ներկայացված հարյուր արվեստագետները մի փոքր մասն են հայոց հնամենի մշակույթի, որի կրողն ենք մենք։

ISBN 978-9939-9053-7-2 Լրացուցիչ բնութագրեր
Լեզու՝հայերեն, անգլերեն
Ժանր`Գեղարվեստական
Թարգմանիչը`Հասմիկ Ղազարյան
Հրատարակիչ`«ԱՌԵԴԻՏ»
Չափս՝60x90 1/8 մմ
Տարեթիվ՝2016
Հրատարակչության վայր՝Երևան