Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Ճանապարհ տնից Դավիթ Խրդյան Բովանդակությունը

Վեպը հայոց ցեղասպանության բազմաճյուղ վիպասքի վավերական դրվագներից մեկն է՝ այս անգամ պատմված բռնագաղթի ամբողջ ճանապարհը Ազիզիեից մինչև Դեր-Զորի մատույցներն ու Հալեպ, այնուհետև՝ վերադարձից հետո, Ազիզիեից մինչև Զմյուռնիա, մինչև հունական կղզիներ ու Աթենք անցած Վերոն Դումեհջյանի կողմից և գեղարվեստորեն շարադրված նրա որդու՝ ամերիկահայ անգլիագիր նշանավոր գրող Դավիթ Խրդյանի ձեռամբ։
Սկսել է գրել 1971-ից, անգլերեն լույս է տեսել 1992-ին, թարգմանվել է տարբեր լեզուներով և դատելով արձագանքներից՝ ունեցել դրական ընդունելություն։
Հեղինակի գիտությամբ ու թույլտվությամբ թարգմանվել է հայերեն։

ISBN 978-9939-68-387-4 Լրացուցիչ բնութագրեր
Լեզու՝հայերեն
Ժանր`Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն
Հրատարակիչ`«Զանգակ-97» հրատարակչություն
Էջերի քանակ՝280 Էջ.
Տարեթիվ՝2016
Հրատարակչության վայր՝Երևան