Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Հայաստանի և Արցախի թանգարանները Բովանդակությունը

Սույն տեղեկագիրքը ներկայացնում է այսօր ՀՀ-ում գործող 124 թանգարան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 թանգարան։ Գրքում ընդգրկված են պետական, համայնքային և ոչ պետական թանգարաններ՝ հիմնադրված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից։ Ներկայացված է թանգարանների վերաբերյալ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տվյալ թանգարանի մասին (գերատեսչական պատկանելիություն, կոնտակտային տվյալներ, մատուցվող ծառայություններ, հիմնադրման պատմություն, հավաքածուի թիվ և հիմնական ցուցադրություն)։ Տեղեկատվությունը խմբավորված է ըստ մարզերի, ապա դասավորված են ըստ սեփականության ձևի՝ պետական, համայնքային և ոչ պետական (համաձայն «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի), որոնք էլ իրենց հերթին դասակարգված են այբբենական կարգով։

Լրացուցիչ բնութագրեր
Լեզու՝հայերեն, անգլերեն
Ժանր`Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն
Կազմող`Մարինե Մկրտչյան, Վանուհի Զաքարյան, Անի Ավագյան
Թարգմանիչը`Հասմիկ Ղազարյան
Հրատարակիչ`«ԱՌԵԴԻՏ» հրատարակչատուն
Էջերի քանակ՝268 Էջ.
Չափս՝70x100 1/8 մմ
Տարեթիվ՝2016
Հրատարակչության վայր՝Երևան