Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Հայերի ներդրումը Օսմանյան Կայսրությունում Ա.Ստեփանյան Բովանդակությունը

Գիրքը լուսաբանում է արևմտահայերի դերը Օսմանյան կայսրության կյանքի տարբեր ոլորտներում. դիվանագիտական, պալատի, վարչական եւ դատական, բանակի, բանկային եւ ապահովագրական համակարգերի, գիտության, ճարտարապետության, քաղաքաշինության, առևտրի, արվեստի, բժշկության, տնտեսության, մշակույթի , արհեստի, երաժշտության և սպորտի: Առանձին ուսումնասիրության առարկա է եղել ամիրների գործունեությունը և կարևորությունը, հայկական ինտելեգենցիայի նշանակալի ներդրումը որպես եվրոպական գաղափարների կրողի Օսմանյան կայսրությունում: Տպագրությունը և հրատարակչական գործունեությունը, հայագիր և թուրքախոս գրականությունը ունեցել են անմիջական ազդեցություն թուրքական նոր գրականության, նրա ուսուցիչների, թուրքական գրական լեզվի, թատրոնի, դրամատուրգիայի և ժուռնալիստիկայի ձևավորման և զարգացման վրա:

Մենագրությունը նվիրված է Թուրքիայի Հայոց Պատրիարքության (1461-2011) հիմնադրման 550-ամյակին, որի ահռելի դերը արևմտահայերի պատմության մեջ դժվար է գերագնահատել, ճիշտ այնպես, ինչպես որ անհնար է պատկերացնել արեւմտահայերի ճակատագիրը առանց Թուրքիայի Հայոց Պատրիարքության:

Գիրքը նախատեսված է մասնագետների և հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:

Մենագրությունը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին, 2011թ.:

Գինը` 15000 Դր ISBN 978-9939-832-49-4 Լրացուցիչ բնութագրեր
Լեզու՝ռուսերեն
Ժանր`Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն
Թարգմանիչը`Ա.Մարտիրոսյան,Լ. Ստեփանյան
Հրատարակիչ`Գասպրինտ
Էջերի քանակ՝716 Էջ.
Տարեթիվ՝2013