Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Հայ Ժողովրդական երգեր և նվագարան
Ապարան
Բովանդակությունը

Հատորն ընդգրկում է 2000-2001 թվերին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական ստեղծագործության կաբինետի, հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի երգահավաք արշավախմբերի գրառած երգանյութը Ապարանի Քասախ, Մռավյան, Մելիքգյուղ գյուղերում։ Ընտրվել է միայն պարերգ երգատեսակը։ Ապարանում պարերգի տարածվածության և պահպանվածության աստիճանը բարձր է և կայուն։ Երգանմուշների առատությունը, պարերգի կառուցվածքի տարբեր ձևերի հաստությունը, ավանդականի գերակշռության հետ նորահայտ նմուշների և՛ քանակը, և՛ նորօրյա տարբերակները տալիս են բանագիտական և բանագիտական-երաժշտական ուսումնասիրության մեծ հնարավորություն, նախ ներքին համեմատականում, ապա՝ միևնույն շրջանում տարբեր տարիներին գրառված, հրատարակված և անտիպ պարերգերի հետ համեմապատական ուսումնասիրության ընդգրկուն դաշտում։

ISBN 979-0-69380-090-2 Լրացուցիչ բնութագրեր
Լեզու՝հայերեն
Ժանր`Երաժշտական
Կազմող`Անահիտ Գևորգյան, Արուսյակ Սահակյան
Էջերի քանակ՝200 Էջ.
Չափս՝60x68 1/8 մմ
Տարեթիվ՝2016
Հրատարակչության վայր՝Երևան