Պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված գրականություն

Գիտահանրամատչելի
 Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ Գեղամյան Սեյրանուհի Գրքի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին, դաստիարակել երկրի քաղաքացին լինելու բարձր գիտակցությունն ու արժանապատվությունը:
 Դարի դեմքը Ջանիկյան Գրիգոր Գիրք Հայաստանի 3-րդ հանրապետության անդրանիկ հերոսների մասին, ովքեր զոհվեցին ազգային պետականության վերականգման, հայրենի տարածքների ազատագրության համար ու հավերժացան:
 Երևանի խճանկարը Է. Ս. Ավագյան Էդուարդ Ավագյանի գրքում տեղ են գտել նրա մեր մայրաքաղաքի մասին պատմվածքներն ու էսսեները, որոնք հրատարակվել են 21-րդ դարի սկզբին ՛՛Երևանի տղամարդիկ և հայրերը՛՛, ՛՛Երևանի խաչմերուկներում՛՛, ՛՛Խենթ...
 Էսսեներ, հարցազրույցներ Գուրզադյան Գրիգոր Ականավոր աստղաֆիզիկոս Գ. Գուրզադյանի այս ժողովածուն ներկայացնում է հեղինակի մտորումները, թե որն է այսօրվա մեր պատկերացումը տիեզերքի մասին, և որն է մարդու առաքելությունը այս Երկիր կոչված մոլորակի վրա:
 Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում Հակոբյան Ա. Մ. Մենագրության մեջ շարադրված է Մոսկվայի և Կարսի, ինչպես նաև Ալեքսանդրապոլի պայմանագրերի պատմությունը: Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, միջազգայնագետներին, իրավաբաններին, քաղաքագետներին և այլն:
 Կովկասեան մշակութային աշխարհը և Հայաստանը Պ. Մ. Մուրադյան Ականավոր գիտնական-արևելագետ և մանկավարժ, պրոֆեսոր Պ. Մուրադյանի հոդվածների հավաքածուի 2-րդ թողարկումը ընդհանրացնում է նրա տարբեր տարիների պատմա-բանասերական աշխատանքները, որոնք լույս են տեսել...
 Եղիշե Չարենցի պոետիկան Էդոյան Հենրիկ Աշխատությունը նվիրված է Ե. Չարենցի պոետիկայի ուսումնասիրությանը: Առաջին անգամ լույս է տեսել 1986 թ. ԵՊՀ հրատարակության կողմից:
 Պատմության խորհուրդը և ներկան Գաբրիելյան Վ. Ժողովածուն ամփոփում է հեղինակի՝ վերջի տարիներին գրված անտիպ, մամուլում և տարեգրքերում հրատարակված մի շարք հոդվածներ և ուսումնասիրություններ:
 Օրբելիների ընտանիքի կյանքից Տվյալ աշխատությունում հրատարակվում է Օրբելի ընտանիքի նամակագրությունը, որը ընդգրկում է 40-ամյա ժամանակահատվածը (1884-1936): Այն բաց է անում Օրբելի ընտանիքի կյանքի նոր էջեր, բավականին ընդլայնելով ու...
 Առաքել Դավրիժեցու պատմությունն իբրև գրական երկ Արքմենիկ Նիկողոսյան Մենագրության մեջ գրականագիտական արդիական մեթոդներով վերլուծվում է 17-րդ դարի ականավոր պատնիչ Առաքել Դավրիժեցու ՛՛Գիրք պատմութեանց՛՛ աշխատությունն իբրև գրական երկ: Դավրիժեցին առաջին հայ պատմիչն էր,...
 Գիրք գրոց Խեչումյան Վիգեն
 Դասականից մոդեռն և հետմոդեռն Ղազարյան Նորայր Գրականագիտական հոդվածների այս ժողովածուում քննության են առնված ինչպես հայ դասականների՝ Նարեկացի, Չարենց, այնպես էլ արդի արձակագիրների և բանաստեղծների ստեղծագործությունների բազմապիսի խնդիրներ:
 Ինչպես է ստեղծվում գիրքը Բաղդասարյան Արա Հեղինակը պարզ և մատչելի ներկայացնում է գրքի ստեղծման հետ կապված պատմական, գեղարվեստական, կառուցվածքային, տեխնոլոգիական համալիր խնդիրների մեկնաբանությունները և դրանց լուծման ուղիները:
 Խաղադարան: Հոգեբանական խաղեր Ռ. Հովսեփյան, Լ. Մամիկոնյան ՛՛Խաղադարան՛՛ շարքի 4-րդ գրքում նկարագրված և վերլուծված են մի շարք հոգեբանական խաղեր, այդ թվում և որոշ թղթախաղեր: